Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՈՒխտավորի աղոթք

ՈՒխտավորի աղոթք
22.03.2019 | 00:22

Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզնից։ Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր այն ամենը, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել։ Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ